Մեծ Բրիտանիայի վարչապետը հիասթափեցրել է թուրք պատվիրակին
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հրաժարվել է մեկնաբանել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես «Արմենպրես»-ին Ստրասբուրգից տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի վարչապետին նման խնդրանքով դիմել է թուրք պատվիրակը:
«Սակայն, նա ստացավ իր սպասածին բոլորովին չհամապատասխանող պատասխան: Թուրք պատվիրակը սպասում էր, որ Քեմերոնը կասի, որ դա անընդունելի է և այլն, սակայն պատասխանն այդպիսին չէր»,- նշեց Զոհրաբյանը:
Քեմերոնը հրաժարվել է գնահատական տալ Ֆրանսիայի Սենատի որոշմանը, սակայն ընդգծել է, որ բոլորի համար պարզ է, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ 1915 թ-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ դա մեծ ողբերգություն է եղել, որը չի կարելի լռության մատնել: «Սակայն, նա այնուհետև սահուն անցում կատարեց հարցից և նշեց, որ Թուրքիան իրենց համար կարևոր գործընկեր է, և ինքը կարծում է, որ այն պետք է դառնա Եվրոպական միության անդամ»,- պատմեց Զոհրաբյանը:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան