Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Դեմոյանը գտնում է` օրինագիծը խոսքի ազատության սահմանափակում չի ենթադրում. այն հակառասիստական է

Դեմոյանը գտնում է` օրինագիծը խոսքի ազատության սահմանափակում չի 
ենթադրում. այն հակառասիստական է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ցույց կտա, որ  ցեղասպանությունների ժխտման հարցում ընտրովի մոտեցում չպետք է լինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում: «Այստեղ առկա է բարոյականության խնդիր, քանի որ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակն անարգելու նույն պատասխանատվության հարցն է: Եթե այս օրինագիծը հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը, ապա ինչպես է, որ նման օրենք գործում է Հոլոքոստի պարագայում, իսկ Հայոց ցեղասպանության դեպքում՝ ոչ: Ինչու պետք է Հոլոքոստի դեպքում պատիժ սահմանվի, իսկ Հայոց ցեղասպանության դեպքում՝ ոչ»,- ասել է Դեմոյանը:

Նրա համոզմամբ՝ օրինագիծը խոսքի աատության սահմանափակում չի ենթադրում, այն առաջին հերթին հակառասիստական է: «Այսինքն, եթե որևէ մեկը ժխտում է Ցեղասպանությունը, դրանով իսկ զոհերի հիշատակը ծաղրի առարկա դարձնելով, ապա միանշանակ կենթարկվի պատժի»,- ընդգծեց Դեմոյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am