Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ֆրանսիացի սենատորը հորդորում է ընդունել պատմությունն ու առաջ շարժվել

Ֆրանսիացի սենատորը հորդորում է ընդունել պատմությունն ու առաջ շարժվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ապրող հայերը և հրեաները պետք է ունենան նույն իրավունքները: Ինչպես «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի Սենատում ընացող քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայում իշխող Միություն հանուն ժողովրդական շարժման անդամ, սենատոր Ռոժե Կարուշին:

«Եթե մեր խորհրդարանն ընդունել է երկու ցեղասպանություն, ապա երկու ցեղասպանություններին պետք է վերաբերվել նույն  կերպ: Ցեղասպանությունների աստիճանակարգություն ուղղակի գոյություն չունի»,- ասաց Կարուշին:

Անդրադառնալով այն խնդրին, թե իբր սա պատմաբանների քննարկման խնդիրն է, սենատորը նշեց, որ դա ընդհանրապես կեղծ փաստարկ է: «Սա յուրաքանչյուր խորհրդարանի գործն է: Մեր խորհրդարանն ընդունել է երկու ցեղասպանություններ»,- ասաց Կարուշին:

Նա շեշտեց, որ ոչ ոք չի մոռացել Թուրքիայի կայսրական, փառավոր պատմությունը: «Կան պատմության փառավոր էջեր, սակայն ամբողջ պատմությունը չի կարող այդպիսին լինել, սակայն այդ պատմությունը պետք է ընդունել առաջ շարժվելու համար»,- ասաց Կարուշին: Նրա կարծիքով՝ այդպես պետք է գործեն բոլոր պետությունները: «Ինչու պետք է մեր երկրում բնակվող հայկական համայնքը չունենա նույն իրավունքները, ինչ հրեական համայնքը»,- հարց ուղղեց Կարուշին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am