Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ֆրանսիայի օրինակին կհեւետեն եվրոպական մի շարք երկրներ եւ Ռուսաստանը

Ֆրանսիայի օրինակին կհեւետեն եվրոպական մի շարք երկրներ եւ Ռուսաստանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումից առաջ Ֆրանսիայում Սենատի առջեւ հավաքված են եւ հայերը, եւ թուրքերը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Փարիզի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը, հավաքն այս պահին խաղաղ բնույթ է կրում, բայց ոստիկանությունը ձեռնարկել է բոլոր միջոցներն անվտանգությունն ապահովելու համար: «Հայ եւ թուրք շրջանակներում իրական պայքարը կսկվի հունվարի 24 -ին, պայքարը կսրվի նաեւ Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ: Թուրքիան մեծ աշխատանքներ է տարել  եւ մինչեւ այս պահն էլ շարունակում է աշխատել, որպեսզի կասեցնի օրինագծի ընդունումը»,- ասաց Վարժապետյանը: Նա նշեց, որ կան շատ ստույգ լուրեր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կարող է ներկա գտնվել օրինագծի քննարկմանը, ինչը վկայում է, որ Թուրքիան մինչեւ վերջ կպայքարի օրինագիծը չընդունելու համար: Ֆրանսիայի Սենատն իր հերթին պատրաստ է մինչեւ վերջ գնալու եւ որդեգրելու այդ օրինագիծը: «Մինչեւ այս պահը խոստումներն այն մասին են, որ ընդդիմադիր եւ իշխող կուսակցությունների մեծամասնությունը պետք է ընդունի այս օրինագիծը: Օրինագծի ընդունման դեպքում թուրքերն արդեն հայտարարել են, որ հարաբերությունների սառնություն եւ խզում կարող է տեղի ունենալ»,-ասաց Վարժապետյանը:  Նրա փոխանցմամբ` եթե Ֆրանսիան ընդունի օրինագիծը, եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաեւ Ռուսաստանը, կհետեւեն նրա օրինակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am