Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անցնող տարում Հայաստանն ապացուցեց, որ վստահելի միջազգային գործընկեր ու մրցունակ պետություն է


ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարած ակտիվ արտաքին քաղաքականությունն ու գրանցած հաջողությունները 2011 թվականին առավելագույնս ապահովվեցին, որ Հայաստանն ընկալվի  որպես մրցունակ երկիր եւ վայելի վստահելի միջազգային գործընկերոջ հեղինակությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոն»-ի գնահատմամբ,  Հայաստանը նշանակալի խթանիչ դերակատարություն է ունեցել անցնող տարում ԱՊՀ ու ՀԱՊԿ ինտեգրման ապահովման գործընթացներում, միաժամանակ վարել է եվրոպական ինտեգրման վեկտորին հարիր քաղաքականություն:

Կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն` ՀՀ կառավարությունն իրականացրել է նաեւ հստակ քայլեր մրցունակ տնտեսության ապահովման համար: Այդ նկատակով ընդգծվում է հատկապես այն փաստը, որ ստեղծվել են կարեւոր նախադրյալներ պետական կառավարման ոլորտում, էլեկտրոնային կառավարման համակարգում, օլիգոպոլիաների դեմ նոր որակի քաղաքականության ձեւավորմամբ ու բիզնեսի համար անհրաժեշտ գործիքակազմի կիրարկմամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am