Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մարզերում մեկնարկեց ջրանցքների վերանորոգման ծրագիրը

Մարզերում մեկնարկեց ջրանցքների վերանորոգման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում դեկտեմբերի 21-ին ծանոթացել է Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքների մեկնարկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Կոտայքի մարզում նախարար Գեւորգյանը Ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Ադիբեկ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Արզնի-Շամիրամի 1-ին հերթի ջրանցքի վերականգնման հատված: Ծրագրով նախատեսվում է վերականգնել 3,5 կմ: Արագածոտնի մարզում Գեւորգյանը ներկա է գտնվել Արզնի-Շամիրամի 2-ին հերթի ջրանցքի տարածքում, որտեղ կվերականգնվի մոտ 5,5 կմ: Ստորին Հրազդան մայր ջրանցքի ներկա վիճակին ու նախատեսվող աշխատանքներին փոխվարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում: Ընդհանուր առմամբ կվերանորոգվի Ստորին Հրազդան ջրանցքի 5,3 կմ հատված: Վերոնշյալ տարածքներում աշխատանքներն արդեն մեկնարկել են:  

Ծրագրով նախատեսվում է մոտ 50 կմ երկարությամբ մայր եւ միջտնտեսային (գլխավոր) ջրանցքների վերանորոգում Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի եւ Արմավիրի մարզերում, եւ մոտ 63կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցի ջրանցքների նորոգում Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում: Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր արժեքը 21,6 մլն դոլար է, այն նախատեսվում է ավարտել 2013 թվականի հունիսին:

Այցի շրջանակում փոխվարչապետն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղել է նաեւ Էջմիածնի վարչական տարածքում գտնվող «Բիգա» եւ «Ամստեր ֆլաուերս» ընկերություններում: Առաջինը զբաղվում է սնկի արտադրությամբ, երկրորդը` հիմնականում տնկանյութերի աճեցմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am