Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արմեն Գեւորգյանին առավել հաճելի են իր երեխաների ձեռքով պատրաստված նվերները

Արմեն Գեւորգյանին առավել հաճելի են իր երեխաների ձեռքով պատրաստված 
նվերները

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին սպասում են բոլորը` անկախ տարիքից, սեռից, զբաղեցրած դիրքից: Նոր օրվա հետ են մարդիկ կապում իրենց ցանկությունների ու երազանքների իրականցումը: «Արմենպրես»-ը փորձեց ճշտել, թե այդ տոնից ինչ սպասելիքներ ունեն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցիչները: Ամանորյա հրաշքից իր ակնկալիքն է ներկայացում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: 

 

-Պարոն Գեւորգյան, Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ: Այդ օրը մարդիկ սկսում են երազանքներ պահել, հավատալ հրաշքներին: Իսկ Դուք հավատու՞մ եք արդյոք ամանորյա հրաշքին:

-Այո’, երազանքներ պահում եւ հավատում եմ, որ դրանք անպայման կիրականանան:

 

-Կա՞ արդյոք մի երազանք, ցանկություն, որը պահում եք յուրաքանչյուր Ամանորին, սակայն այն դեռեւս չի իրականացել:

-Բոլոր երազանքներն իրականանում են, հակառակ դեպքում իմաստ չէր ունենա պահել:

 

-Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Լինում են նաեւ նվերներ, որոնք հիշվում են ամբողջ կյանքի ընթացքում: Ո՞րը Դուք կմտաբերեք:

 -Դժվար է մտաբերել, հիմնականում ինչ ստացել եմ` օգտակար են, սակայն կան նվերներ, որոնք առավել մեծ հաճույք են պատճառում. երբ երեխաներս են փորձում իրենց ձեռքով պատրաստածը նվիրել:

 

-Թեեւ տոնակատարությունները միշտ բերում են խինդ եւ ուրախություն, այնուամենայնիվ, հաճախ այդ օրերն ուղեկցվում են մի շարք հաճելի «հոգսերով», որոնց շարքին են դասվում նաեւ ամանորյա գնումները: Դա Ձեզ համար հո՞գս է, թե հաճույք:

-Իհարկե, մեծ հաճույք է: Ընդ որում` սիրում եմ ամանորյա նախապատրաստություններին անմիջական մասնակցություն ունենալ, բացի ուտեստների պատրաստումից:

 

-Ի՞նչ կմաղթեք այս տարի հայ ժողովրդին:

-Բոլորին առողջություն, բարեկեցություն, ընտանեկան ջերմություն եւ  երջանկություն: 

 

Հարցազրույցը`    Արուսիկ Զախարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am