Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նշվեց Թաթուլ Բոլորչյանի 80-ամյակը

Նշվեց Թաթուլ Բոլորչյանի 80-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունում նոյեմբերի 29-ին նշվեց բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանի 80-ամյակը: «Իր բանաստեղծություններից մեկում Թաթուլը գրում է , որ ինքն ապրել է եւ ապրում է ծաղկի նման, եւ դա, իրոք ,այդպես է»,- նկատեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Վերջինիս խոսքով' Թաթուլ Բոլորչյանը կարողանում է «ամեն ստեղծագործության մեջ ինքն իրեն ներգարավել եւ մասնակից դարձնել»:

«Նա հայ մարդ է, հրաշալի անձնավորություն եւ պատկանում է մարդու այն տեսակին, որին միշտ փնտրում է ընթերցողը: Նա մեր ազգի, մեր պոեզիայի, ինչպես նաեւ Ջավախքի ուխտավորն է»,- ասաց Անանյանը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը նշեց, որ դեռ 1960-ական թվականներից Թաթուլ Բոլորչյանն արդեն ճանաչված էր իր բանաստեղծություններով: «Ես հիշում եմ Թաթուլին դեռեւս հանրակացարանից, ուսանողական տարիներից»,- ասաց նա: Մուրադյանի կարծիքով' Թաթուլ Բոլորչյանի բանաստեղծություններում տեսնում ես «մի քիչ Վահան Տերյան, մի քիչ Ջիվանի, մի քիչ Հովհաննես Թումանյան եւ մի քիչ էլ Ավետիք Իսահակյան, բայց երբ ուզում ես բռնել, թե որն է, չես կարողանում», քանի որ նրանք բոլորն էլ, ձուլվելով Թաթուլի առանձնահատկությանը, դառնում են մի ամբողջություն:

Թաթուլ Բոլորչյանը հեղինակ է «Ծարավ ջրեր», «Սկյուռի երազը», «Ոգու ծաղիկներ» ժողովածուների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am