Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հայկական միավորումները կվերազինվեն արդիական սպառազինություններով

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հայկական միավորումները կվերազինվեն 
արդիական սպառազինություններով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերի ազգային միավորումները կվերազինվեն ժամանակակից սպառազինություններով: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այսօր այս մասին հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան' շեշտելով, որ դա, բնականաբար, ենթադրում է նաեւ հայկական միավորումների վերազինում:

«Մենք վերջացրել ենք աշխատանքը արագ արձագանքման հավաքական ուժերի վերազինման ուղղությամբ եւ նպատակ ունենք այդ ծրագիրը ներկայացնել նախագահների դատին դեկտեմբերի 20-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում»,- նշեց Բորդյուժան:

Անդրադառնալով ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական համագործակցության հարցերին' ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ այդ համագործակցությունն արդեն իրականություն է: Դա մասնավորապես արտահայտվում է համատեղ ռազմական ձեռնարկությունների ստեղծմամբ, որոնք կարող են ծառայել սպառազինությունների սպասարկման, վերանորոգման, արդիականացման խնդիրներին: «Դա նույնպես ներդրում է Հայաստանի անվտանգության ապահովման գործում»,- շեշտեց Բորդյուժան: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ