Արսեն Ղազարյանն իրատեսական է համարում բյուջեի եկամտային մասի 101 մլրդ դրամի ավելացումը
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թ. Հայաստանի պետբյուջեն եկամտային մասով նախատեսվում է ավելացնել101 մլրդ դրամով:
Ինչպես Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության 6-րդ համագումարի ժամանակ այսօր նշեց միության նախագահ Արսեն Ղազարյանը, սկզբում գործարարների առաջին արձագանքը եղել է տագնապն ու վախը' կկարողանա՞ն արդյոք այն հավաքել:
«Մենք հրատապ հանդիպում ունեցանք ՀՀ նախագահի հետ, ստացանք մեկնաբանություն ու հասկացանք, որ այն իրականություն է դառնալու երկրում ստվերի կտրուկ կրճատման շնորհիվ.: Հիմնական ծանրությունն ընկնելու է խոշոր բիզնեսի վրա, որտեղ էլ հիմնականում առկա է ստվերը, ու արվելու է առավելագույնը' փոքր եւ միջին ձեռնարկությունները չոտնահարելու համար»,- ասաց Ղազարյանը: Նրա համոզմամբ' հենց ստվերի կրճատումը հնարավորություն կտա հավաքել 101 միլիարդը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում