Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ նախագահը հանդիպեց «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ

ԱԺ նախագահը հանդիպեց «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպեց «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած երիտասարդների հետ: Ողջունելով ծրագրի մասնակիցներին' Հ.Աբրահամյանը կարեւորեց «Արի տուն» ծրագրի գոյությունը, որը հնարավորություն է տալիս սփյուռքում բնակվող հայ երիտասարդներին ավելի լավ ճանաչել հայրենիքը: Նա խորհրդանշական համարեց երիտասարդների այցը Հայաստան, քանի որ սեպտեմբերին տոնելու են հայկական երկու պետությունների' Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակները: Կարեւորելով նման հանդիպումները' ԱԺ նախագահը նշեց, որ օրերս հանդիպում է ունեցել սփյուռքից ժամանած մի խումբ երիտասարդների հետ, ովքեր Հայաստանում էին Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրի շրջանակներում:

ԱԺ նախագահը կարեւորեց երիտասարդության մասնակցությունը Հայաստանում ընթացող քաղաքական-տնտեսական գործընթացներին' նշելով, որ ամեն ինչ արվում է, որպեսզի երիտասարդները ներգրավված լինեն այն գործընթացներում: Այս համատեքստում ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ Ազգային ժողովն իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում' «Բաց դռներ», «Բաց դաս» ծրագրերը' հյուրընկալելով դպրոցականների եւ ուսանողների եւ փորձելով ամրապնդել երիտասարդություն-խորհրդարան կապը:

«Ձեւավորվել եւ արդեն առաջին նիստն է գումարել Երիտասարդական խորհրդարանը, որի ամբիոնը երիտասարդները կարող են օգտագործել իրենց առաջարկները ներկայացնելու համար»,- ասաց ԱԺ նախագահը' հավելելով նաեւ, որ հնարավորություն է ստեղծվել, որ Երիտասարդական խորհրդարանի անդամները մասնակցեն նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների եւ քառօրյա նիստերին' անմիջական մասնակցություն ունենալով օրենսդիր աշխատանքին:

ԱԺ նախագահը նաեւ շնորհավորեց բոլորին Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա կապակցությամբ' հորդորելով արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները, զինվել գիտելիքներով եւ օգտակար լինել հայրենիքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am