Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Շուշիում բացվեց Ղազանչեցոց փողոցը

Շուշիում բացվեց Ղազանչեցոց փողոցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստի շրջանակներում Արցախում գտնվող հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներն ու հոգաբարձուների խորհրդի անդամներն այսօր բերդաքաղաք Շուշիում մասնակցեցին հիմնադրամի միջոցներով կապիտալ վերանորոգված Ղազանչեցոց փողոցի բացման հանդիսավոր արարողությանը : Ներկա էր նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Ղազանչեցոց փողոցի բացումից առաջ նախ օրհնության կարգ կատարվեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից: Այնուհետեւ կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի' Բրազիլիայի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Աբովյանին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աննա Աբովյանը, ինքն առաջին անգամն է Արցախ այցելում: Խոսելով իր առաջին տպավորությունների մասին' Ա. Աբովյանը նշեց, որ հիացած է Արցախի, մասնավորապես' Շուշիի գեղեցկությամբ ու հերոսական անցյալով: «Սփյուռքում մենք իսկապես հայապահպանության խնդիր ունենք: Այս առումով պետք է նշեմ, որ մեր հիմնական գործը պետք է լինի հայրենիքի հզորացումը, քանի որ մեր ազգի ապագան հայրենիքում է»,- ասաց Ա. Աբովյանը:

Ղազանչեցոց փողոցի բացմանը ներկա էին նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am