Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շուշիում ներկայացվել է կանադահայ բանաստեղծ Հ. Շամլյանի «Անվերադարձ» խորագրով գիրքը

Շուշիում ներկայացվել է կանադահայ բանաստեղծ Հ. Շամլյանի «Անվերադարձ» խորագրով գիրքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացվել է կանադահայ բանաստեղծ Հայդուկ Շամլյանի «Անվերադարձ» խորագրով գիրքը: Արեմտահայերենով գրված ժողովածուն Հ. Շամլյանի երկրորդ գիրքն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բանաստեղծը, բանաստեղծությունների իր երկրորդ ժողովածուն նվիրված է հայ ժողովրդի ուժի եւ միասնության գաղափարներին:

«Արցախը մեր առաջնագիծն է, մեր ճակատը, եւ այդ գիտակցությամբ մեր ժողովուրդը արյուն է թափել: Այսօր մենք մեր քրտինքը պիտի թափենք, քանի որ եթե վերջնահաղթանակ ունեցանք Արցախում, ապա դա կլինի մեր ազգային հաղթանակների սկիզբը, իսկ այդ հաղթանակը կերտելու համար յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի, պետք է իր լուման ներդնի այս հողում»,-ասաց Հ. Շամլյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am