Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Լույս է տեսել Ն. Ադոնցի «Տիգրան ՄԵծ: Ուսումնասիրություններ» գիրքը եւ Ա. Մալխասյանի «Տիգրան Մեծ» պատմավեպը

Լույս է տեսել Ն. Ադոնցի «Տիգրան ՄԵծ: Ուսումնասիրություններ» գիրքը եւ Ա. Մալխասյանի «Տիգրան Մեծ» պատմավեպը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել 20-րդ դարի մեծագույն հայագետներից մեկի` Նիկողայոս Ադոնցի «Տիգրան ՄԵծ: Ուսումնասիրություններ» գիրքը, ինչպես նաեւ Արմեն Մալխասյանի «Տիգրան Մեծ» պատմավեպը: Այսօր, ներկայացնելով Ն.Ադոնցի աշխատությունը, պատմական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ Պետրոս Հովհաննիսյանը նշեց, որ այն` Ադոնցի «Քննական պատմություն հայոց» աշխատությունից մի հատված է, որը մինչ այժմ եղել է անտիպ:

 

«Հետաքրքրական է այն փաստը, որ 1940թ-ին երեք հայ մեծագուն պատմաբաններ անդրադարձան տիգրանյան թեմային, նրանք էին Հակոբ Մանանդյանը, ամերիկահայ Հրանտ Արմենը եւ Նիկողայոս Ադոնցը»,- ասաց Պ.Հովհաննիսյանը: Ըստ նրա` անկասկած, այս գիրքը կհարստացնի ընթերցողի գիտելիքները Հայոց Արքայից արքա Տիգրան ՄԵծի մասին եւ նրան հնարավորություն կտա նոր տեսանկյունից նայել վերջինիս` իբրեւ մեծագույն հայ արքայի:

 

Խոսելով իր «Տիգրան Մեծ» պատմավեպի մասին` Արմեն Մալխասյանը նշեց, որ գրքում փորձել է ներկայացնել արքային ոչ իբրեւ խորհրդանիշ-թագավոր, այլ որպես սովորական մարդ, որը բավականին բարդ ճակատագիր է ունեցել: Նշենք, որ այս գրքերը նվիրված են Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am