Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դիարբեքիրի փողոցներից մեկը վերանվանվել է գրող Մկրտիչ Մարկոսյանի անունով


ԴԻԱՐԲԵՔԻՐ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քարդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուր գավառի երեք փողոցներ տեղական ինքնակառավարման մարմնի խորհրդի 2009 թ-ի դեկտեմբերի 9-ի որոշմամբ անվանափոխվել են: Թուրքական «Հուրիեթի» տեղեկացմամբ, Հասըրլը թաղամասի Դիրեքչի փողոցը վերանվանվել է հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անվամբ, Զիյա Գյոքալփ թաղամասի Փուշուջու 1 փողոցը` ասորի գրող Նաում Ֆաիք Փալաքի, իսկ Ֆաթիհ թաղամասի Յաղջի փողոցը` թուրք բանաստեղծ Ահմեդ Արիֆի անունով: Սուրի քաղաքապետ Աբդուլա Դեմիրթաշը հիշյալ փողոցների անվանափոխությունների հետ կապված հայտարարել է, որ «իրենք հարգում եւ տեր են կանգնում Դիարբեքիրի մտավորական անհատականություններին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am