Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

2010թ-ի սկզբին կհայտարարվի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի խորհրդատու կազմակերպության մրցույթ

2010թ-ի սկզբին կհայտարարվի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի խորհրդատու կազմակերպության մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010թ-ի սկզբին կհայտարարվի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի խորհրդատու կազմակերպության մրցույթ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2010թ-ի ապրիլի սկզբներին: Այնուհետեւ կիրականացվեն երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրման աշխատանքները, որոնց համար Ասիական զարգացման բանկն արդեն համաձայնել է տրամադրել 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: «Հայաստանն ունի համաձայնություն իրանական կողմի հետ ֆինանսական աջակցություն ստանալու հետ կապված: Ասիական զարգացման բանկն արդեն քննարկում է երկաթուղու շինարարությանը տրամադրվելիք օժանդակության չափը»,-ասաց Գ. Սարգսյանը: ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ընկերությունը` «Երկաթուղու շինարարարության տնօրինություն»-ը, զբաղվելու է ծրագրի իրականացմամբ, կազմակերպչական աշխատանքներով: Նախարարը, անդրադառնալով կապի ոլորտին, նշեց, որ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության կողմից այս տարի արդիականացվել է Վայոց Ձորի հեռուստահաղորդիչ ցանցը, որի արդյունքում բարելավվել է մի շարք համայնքներում, այդ թվում` Մորզով, Գետափ, Չիվա, Ռինդ, Աղավնաձոր, Արփի, Ելփին, հեռարձակման որակը: Գ. Սարգսյանը կապի ոլորտում կարեւորեց երրորդ բջջային օպերատորի` «Օրանժ Արմենիա» ընկերության մուտքը: Նրա խոսքով, «Օրանժ Արմենիա»-ն նպաստեց կապի ոլորտում ծառայությունների որակի ավելի բարձրացմանը, նոր սակագների ձեւավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am