1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վարչապետը Երեւանի Աջափնյակ համայնքում մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելը համարում է իրատեսական


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Նախնական մասնագիտական հաշվարկներով` ներկայումս Երեւանում մետրոյի 1կմ թունելի կառուցման համար կպահանջվի շուրջ 12 մլն դոլար, որը հիմնականում պետք է ուղղվի հորատման աշխատանքներին, իսկ 1 կայարանի կառուցման համար անհրաժեշտ է շուրջ 6 մլն դոլար: Ինչպես այսօր Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ներկայացրեց Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Փայլակ Յայլոյանը, այս ծախսերը բավականին մեծ են նաեւ այն առումով, որ շինարարական աշխատանքների համար պահանջվող տեխնիկան պետք է բերվի դրսից, քանի որ Հայաստանում դրանք խորհրդային տարիներից ի վեր չեն թարմացվել: Ըստ Փ. Յայլոյանի` նախնական ծրագրերով նախատեսված է եղել մինչեւ 2020թ. Երեւանում մետրոյի կայարանների թիվը հասցնել 40-ի, սակայն 1996-ին Չարբախի կայարանի կառուցումից հետո որեւէ նոր կայարան չի կառուցվել: Դեռեւս անավարտ են Երեւանի Աջափնյակ համայնքում կառուցվող կայարանի շինարարական աշխատանքները, որոնք ավարտելու համար 1996-ին կատարված հաշվարկներով կպահանջվի շուրջ 16 մլն դոլար: Ծանոթանալով ներկայացված նախնական հաշվարկներին` Ս. Սարգսյանը Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելը բնորոշեց իրատեսական` նշելով, որ այդ հաշվարկները մանրամասն կքննարկվեն ՀՀ կառավարության առաջիկա նիստերից մեկի ժամանակ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]