Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀԲԸՄ-ի անդրանիկ սկաուտական բանակում-ճամբար` հայրենիքում


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) սփյուռքատարած մասնաճյուղերի երիտասարդական ու սկաուտական գործունեության պատմության մեջ առաջին անգամ բանակում-ճամբար կկազմակերպվի Մայր հայրենիքում: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչությունից, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների գործնական արտահայտություն հանդիսացող ու սփյուռքահայ երիտասարդ սերունդներին հայրենիքին կապելու նպատակ հետապնդող բանակումին մասնակցելու են Սիրիայի, Լիբանանի, Իրաքի ու Իրանի մասնաճյուղերի շուրջ 300 սկաուտներ, որոնք Հայաստան են ժամանել հուլիսի 21-ին: ՀԲԸՄ անդրանիկ սկաուտական բանակում-ճամբարը կկազմակերպվի Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի տարածքում, որտեղ միությունը ձեռք է բերել սեփական հողատարածք բանակում-ճամբարի կազմակերպման նպատակով: Բանակում-ճամբարի բացման ու օրհնության արարողությունը տեղի կունենա հուլիսի 24-ին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am