Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

«Սեւծովյան օղակաձեւ մայրուղու քարավաննե այսօր հատել է Հայաստանի սահմանը


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Սեւծովյան օղակաձեւ մայրուղու քարավանե ծրագրի մասնակիցներն այսօր հատել են Հայաստանի սահմանը: Ծրագիրը, որը մեկնարկել է Բելգրադից այս տարվա ապրիլի 19-ին, կազմակերպվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության )ՍԾՏՀ( երկրների մշտական քարտուղարության եւ ՍԾՏՀ Ավտոտրանսպորտային ասոցիացիաների միության )BSEC-URTA) ջանքերով: Քարավանը կազմված է սեւծովյան 12 երկրների )այդ թվում ` Հայաստանի( բեռնատարներից ու պետք է անցնի ՍԾՏՀ բոլոր երկրների տարածքով. վերջնակետը Ստամբուլն է: Այս մտահղացումը կյանքի է կոչվել ապրիլի 19-ին Բելգրադում կայացած Սեծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպման ժամանակ, երբ ստորագրվել է «Սեւծովյան օղակաձեւ մայրուղու համակարգված զարգացմանե փոխըմբռնման հուշագիրը: Հուշագրի նպատակն է ՍԾՏՀ անդամ պետությունների միջեւ համագործակցության ամրապնդում` ուղեւորների ու բեռների միջազգային փոխադրումների, ինչպես նաեւ տարածաշրջանում մուլտիմոդալ փոխադրումների խթանման եւ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման միջոցով: Այդ նպատակներով հուշագիրն ստորագրող կողմերը համաձայնել են Սեւ ծովի շրջագծով կառուցել 7000 կմ երկարություն ունեցող օղակաձեւ մայրուղի: Իսկ «օղակաձեւ մայրուղու քարավանե անվանված միջոցառումը նպատակ ունի երթուղու ընթացքում տեղեկատվություն հավաքելու սահմանային անցման կետերում սպասման ժամանակի, ընթացակարգերի եւ վճարների, ինչպես նաեւ ՍԾՏՀ տարածաշրջանում պրոýեսիոնալ վարորդների համար անհրաժեշտ վիզային պահանջների վերաբերյալ, գնահատելու սեւծովյան օղակաձեւ մայրուղու ճանապարհային ենթակառուցվածքներն ու զարգացնելու դրանք ՍԾՏՀ տարածաշրջանում պետական եւ մասնավոր ներդրումների միջոցով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից, «քարավանըե ժամանակին կազմակերպված եւ կարեւոր նախագիծ է, որն էական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համար նոր տրանսպորտային ուղիների ստեղծման գործում: «Քարավանինե մասնակցում են Սերբիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի բեռնատարները: Ադրբեջանի ներկայացուցիչը չի մասնակցում: Քարավանի կազմում են նաեւ BSEC-URTA-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ադրիան Ալբուն եւ ուղեկցող անձինք:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am