Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Երեւանում բացվեց Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքար


ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վանիկ Սանթրյան): Մայրաքաղաքի կենտրոնում, Սայաթ -Նովա փողոցի թիվ 6 շենքի մայթին հանդիսավորապես բացվեց Երեւանի քաղաքային խորհրդի նախկին նախագահ (1962-1975 թվականներին) Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարը, որի հեղինակն Է փարիզաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին (տառաձեւերը՝ ճարտարապետ Լեւոն Իգիթյանի): 2,45 մետր բարձրությամբ հղկված բազալտաքարի մի երեսին գրված Է՝ «Երեւանի քաղխորհրդի նախագահ Գրիգոր Հասրաթյանի հիշատակինե, մյուս երեսին Դ. Երեւանցու՝ Սայաթ-Նովայի թեմաներով մի պղնձյա դրվագում Է եւ «Աշխարհումս ախ չիմ քաշիե բանաստեղծության առաջին քառատողը: Հուշաքարի բացմանը ներկա Էին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, քաղաքապետարանի եւ թաղապետարանի պաշտոնյաներ, գրականության եւ արվեստի գործիչներ, Գրիգոր Հասրաթյանի հետ աշխատած պետական այրեր: Արարողության բացմանը արվեստաբան Հենրիկ Իգիթյանը մասնավորապես ասաց, որ Հասրաթյանը Երեւանի ծնունդ չԷր, բայց դարձավ ամենալավ երեւանցին: Լենինականից գալով Երեւան՝ նա մայրաքաղաքին ծառայեց անմնացորդ նվիրումով, բոլորի հիշողության մեջ մնալով որպես քաղաքի լավագույն ղեկավար: «Շատ շնորհակալ եմ Դավիթ Երեւանցուն, որ Փարիզում Կոմիտասի արձանը տեղադրելուց հետո եկավ եւ հուշարձան կանգնեցրեց Հասրաթյանինե, ասաց նա: Երվանդ Զախարյանի խոսքերով, Հասրաթյանը քաղաքապետի իր պարտականությունները շուրջ 13 տարի կատարել Է մեծ պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ, սիրել քաղաքը, մեծ հարգանք ցուցաբերել քաղաքի ու նրա մարդկանց հանդեպ: Երեւանի քաղաքապետն իր անունից, քաղաքապետարանի անունից, հանրապետության կառավարության անունից շնորհակալության խոսք հղեց արարողությանը ներկա քանդակագործին՝ հայրենասիրական, հայասիրական այս աշխատանքի համար: Դիմելով ներկաներին, Դավիթ Երեանցին ասաց, որ հուշարձանը պատրաստել Է պարտքի ու խոնարհումի զգացումով հանդեպ Հասրաթյանը, որն իր համար հայր Է եղել ու սրտակից բարեկամ: «Մտահղացումը ծնվեց երեք տարի առաջ, այն ժամանակ, երբ լսեցի Հասրաթյանի մահվան լուրը: Հուշաքարը իմ նվերն Է եւ Երեւանին, եւ նրա քաղաքապետների նահապետ Գրիգոր Հասրաթյանի հիշատակինե, ասաց քանդակագործը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ