Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ 
պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր էջում՝ շեշտելով, որ պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության և բռնության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ մենք հարգում ենք զոհվածների հիշատակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Հայոց ցեղասպանության տարելիցին մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու, ինչպես նաև խաղաղությունն ու հանդուրժողականությունը խթանելու անհրաժեշտության մասին»,- գրել է ԱԳ նախարարը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am