Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Բռնցքամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 4 մասնակից

Բռնցքամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 4 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 22-ին, Հայաստանն ունի 4 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 48 կգ քաշում Լուսինե Գևորգյանը կմրցի ադրբեջանցի Անախանիմ Իսմաիլովայի հետ:

60 կգ քաշում Էլիդա Քոչարյանն ուժերը կչափի Հունաստանը ներկայացնող Օլգա Պապադատուի հետ:

54 կգ քաշում Լիլիթ Դալլաքյանի անդրանիկ մրցակիցը հունգար Հաննա Լակոտարն է:

Տղամարդկանց պայքարում Նարեկ Մանասյանի երկրորդ մրցակիցը Մոլդովայից Անդրեյ Զապլիտնիին է:

Մինչ այս բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել Նարեկ Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am