Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է

Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի միջազգային օդանավակայանից որոշ թռիչքներ վերսկսվել են, թեև օդանավակայանի աշխատանքն ընդհանուր առմամբ շարունակում է խաթարված մնալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն:

Օդանավակայանի աշխատանքը խաթարվել է Արաբական Միացյալ Էմիրություններում և հարևան երկրներում հորդառատ անձրևների պատճառով:

Փոթորիկի հետևանքով հեղեղվել են ԱՄԷ ճանապարհները և միջազգային օդանավակայանը:

Աշխարհի երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանի ղեկավարությունը ապրիլի 18–ին հայտարարել է, որ սկսել են մուտքային թռիչքներ ստանալ, սակայն ելքային թռիչքները շարունակում են հետաձգվել:

Ավելի ուշ հայտարարվել է, որ գրանցումը (check-in) բաց է 3-րդ տերմինալում Emirates-ի՝ օդանավակայանի միակ ամենամեծ փոխադրողի և Flydubai-ի թռիչքների համար:

Ապրիլի 17–ին շուրջ 300 չվերթ է չեղարկվել, հարյուրավոր չվերթներ հետաձգվել են։

ԱՄԷ-ում ապրիլի 16-ին գրանցվել են վերջին 75 տարվա դիտարկումների ընթացքում ամենաշատ տեղումները։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am