Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Սանկտ Պետերբուրգի «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայանա երկու համերգով

Սանկտ Պետերբուրգի «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայանա երկու 
համերգով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայացնի երկու շոու՝ «Cinema Medley «Interstellar»-ը և «Cinema Medley «Oppenheimer»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգները տեղի կունենան մայիսի 18-19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

_20A7614.JPG (2.67 MB)

«Cinema Medley» համերգին կհնչեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերի սաունդթրեքեր: «Imperial Orchestra»-ի երգացանկը ներառում է ավելի քան հարյուր լեգենդար սաունդթրեքեր, որոնք ներառվել են «Cinema Medley» մի քանի ծրագրերում:

«Cinema Medley» շոուն դիտել է ավելի քան 500 հազար հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում: «Cinema Medley»-ն ժամանակակից շոու է, որն ամբողջությամբ փոխել է սիմֆոնիկ նվագախմբի հայեցակարգը․ ութսուն արտիստ, թվային երգեհոն և աստղային մենակատարներ կատարում են «Medley» ժանրի հիմնական սաունդթրեքերը՝ սիմֆոնիկ ֆանտազիաները:

DSC_8330.JPG (1.68 MB)

Համերգը հիանալի առիթ են լսելու այնպիսի լեգենդար հոլիվուդյան կոմպոզիտորների երաժշտությունը, ինչպիսիք են Հանս Զիմմերը, Ջոն Ուիլյամսը, Դեյվիդ Առնոլդը, Ջոն Մերֆին, Ռամին Ջավադին, Էնդրյու Լլոյդ Ուեբերը եւ շատ ուրիշներ:

Evgeny Evtyukhov-9238.JPG (8.50 MB)

Evgeny Evtyukhov-9312.JPG (9.50 MB)

DMA-ImperialOrchestraCr-0588.JPG (4.77 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am