Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին

Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքում մեծ հակամարտության առաջացման սպառնալիքը կանխելու նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Իրանին և Իսրայելին «առավելագույն զսպվածություն» դրսևորելու կոչ է արել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:

«Լարվածության նոր փուլը ոչ մեկին օգուտ չի բերի: Դա վերաբերում է Իսրայելի անվտանգությանը, ՀԱՄԱՍ-ի պատանդառած հարյուրավոր իսրայելցին, Գազայի բնակիչներին, Իրանում շատ մարդկանց, որոնք իրենք են տառապում ռեժիմից», ինչպես նաև Իսրայելի ժողովրդին»։ Իսրայելը կարծում է, որ Իրանի ղեկավարության գործողությունները սպառնում են «ամբողջ տարածաշրջանի կայունությանը»,- հայտարարել է Բերբոքը իտալական Կապրի կղզում G7-ի խմբի հանդիպումից առաջ:

Ապրիլի 14-ի երեկոյան Իրանն առաջին անգամ իր տարածքից գրոհ ձեռնարկեց Իսրայելի վրա։ Իսրայելական կողմի հաղորդմամբ՝ Իրանի արձակած գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերը և հրթիռները խոցվել են: Ընդ որում՝ մեծամասնությունը Իսրայելի սահմաններից դուրս: Գրոհի խափանմանը մասնակցել են նաև ամերիկացի և բրիտանացի օդաչուները, որոնց համար իր օդային տարածքը բացել էր Հորդանանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am