Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սևան համայնքի 2024 թվականի առաջին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 99,5 տոկոսով

Սևան համայնքի 2024 թվականի առաջին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը 
կատարվել է 99,5 տոկոսով

ԳԱՎԱՌ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի 12-ին ողբերգական ավտովթարից զոհված ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, Սևան քաղաքի բնակիչ Դավիթ Համբարձումի Հակոբյանի հիշատակը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ավագանու նիստին ներկայացված օրակարգային հարցերի հաստատումից հետո ներկայացվել է Սևան համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի վերաբերյալ հաղորդագրություն, համաձայն որի՝ բյուջեի եկամուտների  պլանը կատարվել է 99,5 տոկոսով: 749 մլն  դրամ պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 745,1 մլն դրամ, թերակատարումը կազմել է 3,9 մլն դրամ:

Համայնքի ավագանու քննարկմանն են ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գեղարքունիք-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը՝ ըստ բնակավայրերի գոտևորումների (գլխավոր հատակագիծ), համայնքում կայացած հանրային լսումներին նախնական համաձայնություն տալու, համայնքի կողմից օտարված համայնքային սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերի, համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ համայնքի ավագանին ընդունել է համապատասխան որոշումներ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել աղբահանության ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց կողմից կատարվող վճարումներին:

«Համայնքի ավագանու հորդորն է Սևան համայնքի բնակիչներին և տնտեսվարողներին՝ ժամանակին կատարել աղբահանության ծառայությունների դիմաց գանձվող վճարները, չկուտակել պարտքեր, լինել առավել հետևողական և նպաստել Սևան համայնքի աղբահանության ոլորտի կարգավորման խնդիրների լուծմանը:

Նիստի ընթացքում համայնքապետարանի աշխատակազմի կողմից համայնքի ավագանու անդամների քննարկմանը ներկայացվեցին համայնքապետարան հասցեագրված մի շարք դիմումներ, ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրեր, որոնց վերաբերյալ կայացվեցին որոշումներ:

Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը կկայանա մայիսի 14-ին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

 

Խոսրով  Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am