Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբաքանակն է ստացել Հարավային Կորեայից

Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբաքանակն է ստացել 
Հարավային Կորեայից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհական բանակը ստացել է Հարավային Կորեայի արտադրության Kia Light Tactical Vehicle (KLTV) անվավոր հետախուզական մեքենաների առաջին խմբաքանակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Defense24.pl ինտերնետ պորտալը։

Նման 400 մեքենաների ձեռքբերման պայմանագիրը կնքվել է 2023 թվականին, և Լեհաստանի պաշտպանության նախարարության բյուջեի վրա նստել է շուրջ 300 միլիոն դոլար:

Պորտալի տվյալներով՝ հետախուզական մեքենաները պետք է փոխարինեն լեհական արտադրության Honker արտաճանապարհային մեքենաներին, որոնք մինչև այժմ ցամաքային ուժերի սպառազինության կազմում են։

Մեքենան կարող է սպառազինվել 12,7 և 7,62 մմ տրամաչափի գնդացիրներով, ինչպես նաև նռնականետով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am