Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ռուսաստանում ջրածածկ եղած տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով

Ռուսաստանում ջրածածկ եղած տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 
հազարով

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում գարնանային հեղեղումների հետևանքով ջրածածկ եղած բնակելի տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով և գերազանցել 16 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել  է ՏԱՍՍ գործակալությունը։

«ՌԴ-ի տարածքում մեկ օրվա ընթացքում ջրածածկ եղած տների թիվն ավելացել է 1097-ով: Ապրիլի 17-ի առավոտյան 203 բնակավայրում դրանց թիվը կազմել է 16 հազար 57: Մեկ օրվա ընթացքում ջրով ողողված տնամերձ հողամասերի թվաքանակը հասել է 31 հազար 39-ի»,-տարածել է գործակալությունը։

Ըստ տվյալների՝ առաջվա պես ամենից շատ ջրի տակ են հայտնվել Օրենբուրգի (15 հազար 112), Կուրգանի (գրեթե 670), Սամարայի (173) մարզերի բնակելի շենքերը: Բացի այդ, ապրիլի 17-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանում ջրածածկ է եղել 97 ցածրանիստ կամուրջ և ավտոճանապարհների 89 հատված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am