Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Կայացել է Doing Digital Awards-ը՝ Doing Digital Forum-ի առաջին մրցանակաբաշխությունը

Կայացել է Doing Digital Awards-ը՝ Doing Digital Forum-ի առաջին 
մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թվային փոխակերպումների Doing Digital հարթակն այս տարի մեկնարկել է Doing Digital Awards մրցանակաբաշխությունը, որն ամենամյա Doing Digital Forum-ի անբաժանելի մասը կլինի:  Ֆինթեքի և բիզնեսի թվայնացման հնարավորությունների ուսումնասիրմանը նվիրված Doing Digital Forum-ը նպատակ ունի միավորել պետական ինստիտուտների, ֆինանսական տեխնոլոգիաների, բանկային ոլորտի ու բիզնես աշխարհի մտքի առաջատարներին և կապերի հաստատման, փորձի փոխանակման ու քննարկումների միջոցով նպաստել Հայաստանում թվայնացման գործընթացի առաջմղմանը։

«Doing Digital Forum-ը վերածվել է կարևոր ավանդույթի, որը մի հարկի տակ համախմբում է փոփոխություններ իրականացնողներին ու գաղափարակիր առաջնորդներին, ովքեր ցանկանում են կիսվել գիտելիքով ու փորձով՝ միաժամանակ խթանելով նորարարությունը։ Այս տարի մենք մեկնարկել ենք մեր առաջին մրցանակաբաշխությունը` ուղղված բացահայտելու և խրախուսելու թվային փոխակերպումների գործընթացի առաջամարտիկներին, ովքեր էական հաջողություններ են գրանցել և նշանակալի ազդեցություն ունեն համաշխարհային ու տեղական էկոհամակարգում»,- նշել է Doing Digital Platform-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։ 

Tatevik Simonyan-David Amaryan.png (1.76 MB)

Գնահատելով թվայնացման ուղղությամբ մի խումբ անհատների ու կազմակերպությունների գրանցած հաջողությունները՝ Doing Digital Awards-ի առաջին մրցանակակիրներն են դարձել Բրեթ Քինգը, Քրիս Սքիները և Դիրք Օլմայերը՝ բանկային, ֆինթեքի ոլորտներում և տաղանդների բացահայտման գործում իրենց փոխակերպող ազդեցության համար:

Chris Skinner Tatevik Simonyan.png (1.85 MB)

Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ից մինչև թվային փոխակերպման ոլորտում առաջնորդություն ստանձնած Ամերիաբանկ, բլոկչեյն նորարակական լուծումներ ստեղծող Fastex-ից մինչև հաճախորդների աջակցման AI օգնական Hoory, վեբ դիզայնի լավագույն գործիքներ մշակող Ucraft և լավագույն ներդրումային հավելված առաջարկող Apricot Capital․ նրանք բոլորն առաջին Doing Digital Awards-ի մրցանակակիր են։

Մրցանակաբաշխությունը նաև արժևորել է ՀՀ կենտրոնական բանկի ներդրումը կորպորատիվ մշակույթի փոխակերպման, ArCa-ի ձեռքբերումներն ազգային ֆինանսական ենթակառուցվածքների բարելավման, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) ջանքերը թվային հասարակության ձևավորման գործում։ Doing Digital Awards-ի մրցանակի է արժանացել նաև «Երեմյան Փրոջեքթս»-ը հյուրընկալության և ագրո-նորարարության ոլորտում գերազանցության համար։

Մրցանակակիրներից յուրաքանչյուրը կրում է նորարարության ոգին, ինչն էլ թվային հասարակության ու տնտեսության խթանիչ ուժն է։

Bank 4.0 և Branch Today, Gone Tomorrow բեսթսելերների հեղինակ, Moven-ի և The Futurists Network and Longevity Alpha-ի հիմնադիր, DDF24-ի գլխավոր խոսնակ Բրեթ Քինգն ասել է․ «Երբ դուք ձգտում եք վերափոխել աշխարհը թվային ու ԱԲ գործիքների միջոցով, ուրեմն ձեզ բազում մարտահրավերներով լի ճանապարհ է սպասվում։ Նման մրցանակով համախոհների կողմից ճանաչում ստանալը մոտիվացնում է գնալ առաջ և բացում դռներ հաջողությունն արագացնելու համար»։

Ապագայում մրցանակաբաշխությունը ակնկալում է ստանալ թվային փոխակերպումներին ուղղված և արհեստական բանականության լուծումների համադրմամբ հաջողված արշավների դիմումներ, որոնց մրցանակի շնորհումը կծառայի գլոբալ մակարդակում գիտելիքի փոխանակմանը և մրցակցության խթանմանը։

«Ես հուսով եմ, որ Doing Digital Awards-ը կդառնա ոլորտի ամենակարևոր մրցանակաբաշխություններից մեկը և կմիավորի առաջատարներին։ Եվ «Մենք Doing Digital Awards-ի մրցանակակիր ենք» միտքը ևս կդառնա կարգախոս, ինչպիսին դարձել է «Մենք հանդիպել ենք Doing Digital-ին» արտահայտությունը»,-հավելել է Տաթևիկ Սիմոնյանը։

Միջազգային Doing Digital Forum 2024-ը, որը կայացավ ապրիլի 3-ին Երևանում, գրանցեց մեծ հաջողություն՝ հյուրընկալելով շուրջ տասը երկրի 20-ից ավելի թվային առաջնորդների, ովքեր ներկայացնում էին համաշխարհային ու տեղական կազմակերպություններ՝ այդ թվում՝ Visa, Moven, Deloitte, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարան և այլն։ Ֆորումի մասնակիցների թիվը գերազանցեց 1000-ը, ինչը վկայում է թվայնացման օրակարգի շուրջ հետաքրքրության մասին։

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am