Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով

Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի երեք շրջանների նահանգապետերից պահանջել է բարելավել իրավիճակը գյուղատնտեսության ոլորտում և սպառնացել է հաշվեհարդարով, եթե տարվա արդյունքներով հանձնարարականները չկատարվեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ գյուղական շրջանների զարգացման և գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը նվիրված հանդիպման ժամանակ Լուկաշենկոն նախազգուշացրել է երեք շրջանների ղեկավարներին, որտեղ գյուղատնտեսության թեման առավել արդիական է։

Պետության ղեկավարը դիմել է մասնավորապես Վիտեբսկի, Մոգիլյովի և Գոմելի շրջանների ղեկավարներ Ալեքսանդր Սուբոտինին, Անատոլի Իսաչենկոյին և Իվան Կրուպկոյին։ «Եթե ​​այս տարի արդյունք չլինի, սպասեք ամենադաժան հաշվեհարդարի։ Ես ձեզ պարզ տեքստով եմ ասում»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նախագահը հավելել է, որ նահանգապետերի յուրաքանչյուր խոստում կենթարկվի մանրազնին վերլուծության։ Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վառելիքի գողության դեպքերը դեռ բացահայտվում են, մինչդեռ մարզերի ղեկավարները պարբերաբար աջակցություն են խնդրում վառելիքի գնման հարցում։ Լուկաշենկոն նաև ուշադրություն է հրավիրել աշխատանքային պրոցեսում կարգապահության, այդ թվում՝ անասունների անվտանգության ապահովման հարցերին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am