Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունեն

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունեն

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Ալբերտ Հարությունյանը: Հարությունյանի գլխավորությամբ «Հատիսը» դարձել է Հայաստանի կանանց առաջնության 2023/2024 մրցաշրջանի փոխչեմպիոն: Կանանց Մ16 տարեկանների հավաքականը ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2024 թվականի հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում:

Իսկ կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արտյոմ Թավակալյանը: Նրա գլխավորությամբ «Ֆոքսիսը» նվաճել է կանանց Հայաստանի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը։  Կանանց Մ18 տարեկանների հավաքականն ընդգրկված է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Վրաստանի և Ադրբեջանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 23-ից 28-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am