Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ 
մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից օգոստոսի 3-ը Հայաստանում որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելուն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում դեսպանը գրել է, որ  Սինջարում եզդիների նահատակությունը կրկնությունն է 1915 թվականին ցեղասպանության ենթարկված հայերի նահատակության՝ մեկ դար տարբերությամբ։ 

«Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է իր ազգային օրացույցում»,- նշել է նա՝ հավելելով, որ հպարտ է այս պատմական օրը Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ներկայացրել է Ֆրանսիան։

Հայաստանի ազգային ժողովը ապրիլի 16-ին հրավիրված արտահերթ նիստում ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը:

2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am