Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

«Երևանյան հեռանկարներ»-ի հանդիսատեսը կունկնդրի Էնիո Մորիկոնեի ստեղծագործությունները

«Երևանյան հեռանկարներ»-ի հանդիսատեսը կունկնդրի Էնիո Մորիկոնեի 
ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 26-ին «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու մշակութային սահմանները ճեղքող անմոռանալի համերգ։ Առաջին անգամ Հայաստանում #MoricconeConductsMorricone խորագրի ներքո կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մորիկոնեի հավերժական մեղեդիներն ու գրավիչ մշակումները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ և կոմպոզիտորի որդու՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ։ Բացառիկ ու շքեղ երեկոյին միանալու է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։

Գրեթե վեց տասնամյակի հարուստ պատմություն ունեցող երգչախումբը միջազգային ճանաչում է ստացել Կոմիտասի, հայ դասական կոմպոզիտորների և համաշխարհային վարպետների ստեղծագործությունների անթերի կատարմամբ: Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի, արժանացել հեղինակավոր տիտղոսների և բազում մրցանակների։ Երգչախմբի երգացանկը մշտապես գերել է հանդիսատեսին ամբողջ աշխարհում և արժանացել է գովասանքի այնպիսի հեղինակավոր պարբերականների կողմից, ինչպիսիք են Le Figaro, The New York Times, The Boston Globe, Le Monde, The Independent, Paris Match, Meridional, Los Angeles Times, Mace­do­nia, Le Soir, La revue du Liban, Le provencal։

Roma Sinfonietta նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի միջև այս պատմական մշակութային համագործակցությունը խոստանում է համերգը վերածել անզուգական երաժշտական իրադարձության՝ հանրաճանաչ կոմպոզիտորի ստեղծագործությունները հանդիսատեսին ներկայացնելով գեղարվեստական նորարարությամբ ու հետաքրքիր լուծումներով: Տոմսերը և լրացուցիչ տեղեկություններն՝ այստեղ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am