Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է կանխել Իրանի և Իսրայելի միջև էսկալացիան

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է կանխել Իրանի և Իսրայելի միջև 
էսկալացիան

ԵՐԵՎԱՆ, 15  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում՝ փորձելով կանխել Իրանի և Իսրայելի միջև լարվածության հետագա սրումը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Բլինքենը հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Մուհամմեդ Թամիմի հետ հանդիպմանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ վերջին 36 ժամվա ընթացքում դիվանագիտական պատասխանի շուրջ համակարգման աշխատանքներ են իրականացվում՝ փորձելով կանխել էսկալացիան:

Նա նշել է, որ սերտ կապի մեջ եմ տարածաշրջանի գործընկերների հետ, ինչը շարունակական է լինելու նաև առաջիկայում։

«Մենք չենք ձգտում էսկալացիայի: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք աջակցել Իսրայելի պաշտպանությանը և պաշտպանել մեր անձնակազմին տարածաշրջանում»,- հավելել է Բլինքենը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am