Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի 
հավաքականի մարզիկներին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկներին և ֆեդերացիայի ղեկավար կազմին: Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը մարտի 20-24-ը Լեհաստանում մասնակցել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությանը` թիմային հաղթանակով զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ նախագահը, ողջունելով մարզիկներին, խորհրդարանում ևս մեկ անգամ շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ` մաղթելով նորանոր նվաճումներ:

«Շնորհակալ ենք ձեզ ձեր աշխատանքի և այս հաղթանակի համար: Ուրախությամբ կարող եմ նշել, որ շատ են սպորտային հաղթանակները վերջին տարիներին, և շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, գնահատենք և խոսենք նման նվաճումների մասին»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Ըստ աղբյուրի՝ պաուերլիֆտինգի Հայաստանի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Գագիկ Սարոյանն ընդգծել է, որ հավաքականի համար շատ կարևոր և ոգեշնչող են նման հանդիպումները:

«Մեծարգո՛ պարոն ԱԺ նախագահ, շնորհակալություն Ձեզ և Ձեր աշխատակազմին այս հանդիպման ու ջերմ ընդունելության համար: Մարզիկներից յուրաքանչյուրի համար կարևոր է պետության ներկայացուցիչների կողմից նման վերաբերմունքը: Շատ կարևորում ենք այս հանդիպումը և ուրախ ենք հյուրընկալվել Ազգային ժողովում»,- նշել է ֆեդերացիայի նախագահը:

Նշվում է, որ Լեհաստանում ձեռք բերած մրցանակը ֆեդերացիան նվիրաբերել է ՀՀ Ազգային ժողովի թանգարանին:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպմանը քննարկվել են նաև ֆեդերացիայի և հավաքականի մարզիկների կարիքները:

Ալեն Սիմոնյանը հանձնարարել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության շրջանակում քննարկել վերոնշյալ խնդիրները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am