Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Կառավարությունն ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու համար

Կառավարությունն ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանված 
անձանց աջակցություն տրամադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամի չափով կամ 10000 դրամի չափով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ ապրիլի 12-ի նիստում։ 

Շահառու հանդիսացող շուրջ 106000 անձանց 2024 թ. ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Այդ նպատակի համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 48,477 մլրդ դրամ: 

Փոփոխություններ և լրացումներ են  կատարվել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված, 2023 թ. նոյեմբերի 9-ի համապատասխան  որոշման շահառու հանդիսացող 4412 անձանց 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները (ամսական 50000 դրամ) տրամադրելու համար: Այդ նպատակի համար պետբյուջեից կհատկացվի 276 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am