Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Նոր գիրք»-13/24. Հարությունյան, Հուվեր, Ջոնս, Շարմա

«Նոր գիրք»-13/24. Հարությունյան, Հուվեր, Ջոնս, Շարմա

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Սուսաննա Հարությունյան, «Անտառի մեղավոր անցյալը»
antari.jpg (610 KB)

Այս նոր ժողովածուի հերոսները հոգով, կենցաղով, բնավորությամբ անցյալում մնացած մեր ժամանակակիցներն են։ «Անտառի մեղավոր անցյալը» պարզ, բայց հյութեղ ոճով, հեղինակին բնորոշ ու գրաքննությունն արհամարհող հումորով, երբեմն նաև դրամատիզմով հագեցած 19 պատմությունների փունջ է։ Ընթերցողը մտնում է արժեհամակարգային տատանումները մերժող մարդկանց աշխարհ, որտեղ կյանքը համահունչ է բնության ռիթմին, հեղինակն էլ իր «կարմիր գծերը» սահմանում է անվերջ տեղաշարժվող, նույնիսկ երբեմն անհետացող բարոյական նշաձողերի համակարգում։Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Թարգմանական գրականություն
Քոլին Հուվեր, «Վերիթի»
veriti.jpg (67 KB)

Մեր ժամանակների ամենահայտնի ու աղմկահարույց հեղինակներից մեկի՝ Քոլին Հուվերի հոգեբանական թրիլլերն անտարբեր չի թողնի Ձեզ։ Գուցե սիրեք այս վեպը, գուցե ատեք, բայց վստահաբար անտարբեր չեք մնա, որովհետև վեպի առանցքային թեմաներն են սերը, սեքսը, դավաճանությունը, հավատարմությունը, սպանությունը, խաբեությունը, ինքնախաբեությունը, և, վերջապես ու ամենակարևորը՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ։ Մեր ժամանակների ամենահայտնի ու աղմկահարույց հեղինակներից մեկի՝ Քոլին Հուվերի հոգեբանական թրիլլերն անտարբեր չի թողնի Ձեզ։ Գուցե սիրեք այս վեպը, գուցե ատեք, բայց վստահաբար անտարբեր չեք մնա, որովհետև վեպի առանցքային թեմաներն են սերը, սեքսը, դավաճանությունը, հավատարմությունը, սպանությունը, խաբեությունը, ինքնախաբեությունը, և, վերջապես ու ամենակարևորը՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ։ Գիրքը լույս է ընծայել «Մագաղաթ» -ը։

Մանկապատանեկան գրականություն
Լինա Ջոնս, «Ագաթա Օդլի. Արծաթագույն օձը»
Lina.jpg (301 KB)

Ագաթա Օդլին նոր գործ է ստանձնել։ Ազգային պատկերասրահի մի աշխատակից ասես գետնի տակն անցած լինի։ Խուզարկության ընթացքը պարզում է, որ գործը շատ ավելի մութ է, քան Ագաթան կպատկերացներ։ Ագաթայի հետ ճամփորդե՛ք անտեսանելի Լոնդոնի զարտուղի կածաններով, որ ձեզ ուղիղ մութ գաղտնիքների խառնարանը կհասցնեն։ Թարգմանությունն անգլերենից՝ Արուս Մարգարյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Ռոբին Շարմա, «Մեծության ուղեցույց»
robin.jpg (164 KB)

Ռոբին Շարման ընթերցողի դատին է ներկայացնում իր հերթական բեսթսելերը՝ «Մեծության ուղեցույցը»: Գիրքը հեղինակը բաժանել է 101 պայմանական մասերի, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ամփոփում է մեկ ավարտուն միտք: Այն կօգնի Ձեզ լինել ոգեշնչված, խանդավառված, ավյունով և էներգիայով լի, ինչպես նաև կսովորեցնի երազանքներին հասնելու անկոտրում կամք ու համառություն դրսևորել:

Ինչպես նշում է Պաուլո Կոելյոն, «Ռոբին Շարմայի գրքերն օգնում են մարդկանց ամբողջ աշխարհում ապրել հիանալի կյանքով»: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստը»։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am