Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների 
կենտրոնի շահառուների ներկայացմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 29-ին ներկա է գտնվել «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։

Միջոցառմանը մասկանցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

«Ներկայացման թեման Սուրբ Հարության` Զատիկի տոնն էր: Կենտրոնի սաները բեմադրել էին Աստվածաշնչից մի հատված, որի ընթացքում պատմում էին Հիսուս Քրիստոսի հարության մասին: Ներկայացումից հետո սաները հանդես են եկել նաև պարային համարներով: Շահառուներից Ալիկը, որը 43 տարեկան է, Աննա Հակոբյանին է նվիրել իր գեղանկարներից մեկը:

Ներկայացումից հետո վարչապետի տիկինը կազմակերպության ղեկավար Արփինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել հնարավորություններին: Կենտրոնն ունի պարի, նկարչության, կավագործության, մակրամեի, գեղագիտական ձևավորման, տիկնիկագործության խմբակներ, շահառուների համար գործում է  ատամնաբուժարան: Շահառուների հետ աշխատում են հատուկ մանկավարժներ, հատուկ հոգեբան, լոգոպեդ՝ պատմել է կենտրոնի ղեկավարը: 

Աննա Հակոբյանին իր բացառիկ կարողություններն է ցուցադրել Էդգարը: Ցանկացած ամսաթիվ ասելիս՝ նա կարողանում է հաշվել ու ասել, թե դա շաբաթվա ո՞ր օրն է, ո՞ր թվականին է կրկին այդ օրը եղել և ո՞ր թվակնին կլինի: Էդգարն ունի ասպերգերի համախտանիշ, և նրա մոտ զարգացած է թվաբանությունը: 

«Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնը գործում է 25 տարի, ունի անդամագրված 400 շահառու Հայաստանի բոլոր մարզերից: Ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունից ամեն օր օգտվում է 67 շահառու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am