Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի 
թիվը հասել է 5-ի

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայում 5 մարդ է մահացել, 100-ից ավելի մարդ հոսպիտալացվել է կարմիր բրնձի խմորիչով կենսաբանական հավելումների օգտագործման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերությունը հինգերորդ մարդու մահը հաստատել է մարտի 29-ին։ Հավելումների օգտագործումից մահացած բոլոր մարդիկ 70-90 տարեկան էին։ Ընկերությունը դեռ չի կարողացել պարզել, թե արտադրանքի մեջ կոնկրետ որ բաղադրիչն է մարդկանց մահվան և վատ զգացողության պատճառը։

Դեղագործական ընկերությունից հայտնել են, որ 680 մարդ ստացել է կամ ցանկանում է ստանալ ամբուլատոր բուժում, իսկ 114 մարդ հոսպիտալացվել է։ Կենսաբանական հավելումը, որը նախատեսված է օրգանիզմում «վատ» խոլեստերինի քանակը նվազեցնելու համար, մարդկանց մոտ առաջացրել է լյարդի հիվանդություն։

Օրեր առաջ ընկերությունը վաճառքից և արտադրությունից հանել է մի քանի արտադրանքներ, որոնցում օգտագործվում է կարմիր բրնձի խմորիչ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am