Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում

Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը 
կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Հնդկաստանն առաջիկայում կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում:

Հայաստանի հետ հետագա համագործակցությունն ամրապնդելու և ներդրումային դաշտն ուսումնասիրելու նպատակով Հնդկաստանի Բանգալոր քաղաքի «ABAI AVGC» տեխնոլոգիական, անիմացիայի և համակարգչային խաղերի ընկերության ներկայացուցիչները  Հայաստանում հանդիպել են կինոարտադրության բնագավառի ներկայացուցիչների և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարության հետ:

HM2_2397.JPG (673 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ABAI AVGC» տեխնոլոգիական, անիմացիայի և համակարգչային խաղերի ընկերության տնօրեն Բիրեն Գոշը նշեց, որ Հայաստանում են ընկերության ամբողջ կառավարման թիմի հետ՝ բացահայտելու և նոր կամուրջներ ստեղծելու Հնդկաստանի և Հայաստանի միջև:

HM2_2454.JPG (640 KB)

«Հայաստանի մեր գործընկերների հետ զրույցներն ու քննարկումներն արդեն մի քանի տարի է՝ ընթանում են, և մենք  հասկացանք, որ ժամանակն է հստակեցնել մեր հաջորդ քայլերը և անցնել գործնական փուլ: «Թումո»-ն մեծ առաքելություն է իրականացնում՝ բացելով հայ երիտասարդների աչքերը, մտքերը և սրտերը՝ ստեղծելով հիանալի հնարավորություն, որպեսզի նրանք կողմնորոշվեն, հավաքեն և հասկանան իրենց ներուժը և դրանով ստեղծեն իրենց ապագան: Այժմ մենք ցանկանում ենք նույն հնարավորությունները լայն մասշտաբով ստեղծել նաև Հնդկաստանում և դրա ուղղությամբ իրականացնում ենք մեծ աշխատանք», - ասաց նա:

Նա նշեց, որ իրենք մեծ աշխատանք են կատարում անիմացիայի, վիզուալ էֆեկտների և խաղերի ոլորտում։

«Հայաստանում շատ երիտասարդներ, գուցե, չգիտեն, բայց երբ տեսնում են «Մադագասկար»-ը, «Տրանսֆորմերներ»-ը կամ նմանատիպ այլ ֆիլմեր, դա արվել է այստեղ գտնվող մարդկանց և Հնդկաստանում նրանց ընկերությունների կողմից»,- ասաց Բիրեն Գոշը:

 HM2_2450.JPG (764 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am