Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա

 ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մարտի 25-ից 27-ն այցելել է Հյուսիսային Կորեա: Փհենյանում հանգամանալից բանակցություններ են տեղի ունեցել ԿԺԴՀ պետական ​​անվտանգության նախարար Լի Չհան Դեի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Քննարկվել են միջազգային իրադրության զարգացման, տարածաշրջանային անվտանգության ապահովման, ռուս-հյուսիսկորեական փոխգործակցության խորացման հրատապ հարցերը՝ արտաքին ուժերի ճնշումն ուժեղացնելու փորձերի պայմաններում», - հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն։

Հստակեցվում է, որ բանակցությունների մասնակիցները դրսևորել են մոտեցումների միասնականություն քննարկված խնդիրների նկատմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am