Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի 
փոփոխության դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը հաստատել է 2024-2025 թվականների կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների պլան, որի իրականացումը կարժենա 3,7 մլրդ լարի (մոտ 1,4 մլրդ ԱՄՆ դոլար)։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

«Նոր երկամյա պլանը մեզ թույլ կտա արտանետումները պահպանել ներկայիս մակարդակից 10-12 տոկոսով ցածր մակարդակի վրա, քանի որ 2021-2023 թվականներին իրագործված միջոցառումների արդյունավետությունը կանդրադառնա արտանետումների նվազման վրա», - ասվում է շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարարության հայտարարության մեջ:

Գործողությունների ծրագրում նախանշվում են առաջիկա երկու տարվա գործողությունները՝ մեղմելու կլիմայի փոփոխությունների հետևանքները երկրի տնտեսության յոթ ճյուղերում` էներգիայի արտադրության և հաղորդման, տրանսպորտի, շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, անտառտնտեսության:

Գործողությունների ծրագրի ֆինանսավորման զգալի մասը բաժին է ընկնում էներգետիկայի և թափոնների վերամշակման հատվածներում ենթակառուցվածքային նախագծերին:

Մասնավորապես, էներգետիկայի ոլորտում առաջնահերթ ուղղությունը լինելու է հողմային, արևային և հիդրոէլեկտրակայանների կառուցումը, իսկ թափոնների վերամշակման հարցում շեշտը դրվելու է նոր աղբավայրերի կառուցման, արդեն գոյություն ունեցողների արդիականացման վրա, ինչպես նաև քաղաքային մաքրման համակարգերի ստեղծման վրա։

Տրանսպորտային ոլորտում նույնպես նախատեսվում են փոփոխություններ, այդ թվում՝ ճոպանուղու զարգացում, հեծանվային ուղիների կառուցում, հասարակական տրանսպորտի զարգացում, մետրոպոլիտենի կայարանների արդիականացում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am