Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ պատվիրակության հետ քննարել է ընտրական օրենսդրության բարեփոխումները

ՀՀ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/
ԺՀՄԻԳ պատվիրակության հետ քննարել է ընտրական օրենսդրության 
բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀՄ/ԺՀՄԻԳ-ին՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում կայուն փոխգործակցության համար և բարձր գնահատել նախագծերի վերանայման շրջանակներում ձևավորված կառուցողական երկխոսությունը։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել: 

Նշվում է, որ կողմերը քննարկել են 2023թ. հոկտեմբերին ընդունված Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը։ Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկների մեծ մասն ընդունվել և իրացվել են նախագծերում։ Նախագիծը լրամշակվել է քաղաքացիական հասարակության հետ համընդգրկուն քննարկումների արդյունքում՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ սերտ համագործակցությամբ։

Անդրադառնալով կարծիքում ներառված որոշ հիմնահարցերին, կողմերը քննարկել են գործող կարգավորումներն ու առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես անդրադարձ է կատարվել ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեցող անձանց ու կազմակերպությունների շրջանակի ընդլայնմանը, նախընտրական հիմնադրամներին գումարների փոխանցման կարգավորումներին, քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնմանը և այլ բաղադրիչների։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Արդարադատության նախարարությանը՝ ձևավորված արդյունավետ համագործակցության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքն ու դրա արդյունքները մանրամասն քննարկելու համար։

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու կարծիքում ներկայացված սկզբունքային առաջարկների շուրջ երկխոսությունը։

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության կազմում էին Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամներ՝ Օլիվեր Կասկը և Կատաինա Պաբելը, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Ջասենը, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով խորհրդական Համաձիրիպի Մունիքվան։ Հանդիպմանը ներկա էին նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am