Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս

ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը:

011.jpg (198 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա:

Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ:

022.jpg (313 KB)

Միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս:

Կայացել է նաև «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդես:

0333.jpg (180 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am