Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը վերջին տասնամյակներին վերաճել են փոխշահավետ միջպետական համագործակցության և շարունակում են ամրապնդվել՝ շնորհիվ ակտիվ քաղաքական երկխոսության:

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել շաբաթներ առաջ Հունաստան այցելությանս ժամանակ ջերմ հյուրընկալության, փոխըմբռնման, ինչպես նաև Հայաստանի համար նշանակալի հարցերում Հունաստանի աներկբա աջակցության համար:

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Հունաստանի օժանդակությունը նաև ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հայկական կողմի նկրտումներին:  

 Լիահույս եմ, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցության բոլոր մակարդակների առաջմղման, ինչպես նաև բազմակողմ, այդ թվում՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակներում փոխգործակցության խթանմանն ուղղված ջանքերն իրենց նպաստը կբերեն հայ և հույն ժողովուրդների անվտանգությանն ու բարօրությանը:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ հրավերը Ձեզ՝ Հայաստան այցելելու առնչությամբ, որը կարող ենք իրականացնել այս տարի եռակողմ ձևաչափով՝ Ձեզ հարմար ժամանակահատվածում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am