Հայաստանի ԱԳ նախարարն Ուրուգվայում կմասնակցի ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությանը
12:30, 21 Մարտ 2024
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 21-22-ին պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Տպել | In English | На русском | En Français | Türkçe | باللغة العربية | Español | فارسی | 中文 | AMP Տարբերակ