Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն

Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է 
առողջապահական աջակցություն

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով 3 բնակիչ առողջապահական աջակցություն է ստացել «Կամրջակ» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպությունից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի ընտրությամբ ու «Կամրջակ» կազմակերպության միջոցներով մայրաքաղաքի բարձրակարգ բժշկական կենտրոններում անվճար վիրահատվել և  ստացիոնար  բուժում են ստացել Մեծ Մասրիկ, Խաչաղբյուր, Ծովակ բնակավայրերի մեկական բնակիչներ։ Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը ենթարկվել է կոնքազդրային հոդի վիրահատության, որի արժեքը կազմել է 2 մլն 103 հազար  դրամ։ Խաչաղբյուր գյուղի բնակչի մոտ կատարվել է ողնաշարի իմպլանտի տեղադրում՝ վիրահատական միջամտությամբ, արժեքը կազմել է 1 մլն 440 հազար դրամ։  Ծովակ գյուղի բնակիչը ենթարկվել է աչքի վիրահատության, արժեքը կազմել է 421 հազար դրամ։

«Վարդենիսի բնակչության համար անգնահատելի աջակցություն է ցուցաբերում «Կամրջակ» կազմակերպությունը՝ սոցիալապես անապահովներին տրամադրելով մեծ ու պահանջված օգնություն։ Դրանք լինում են սերմացուների, վառելափայտի, շինանյութերի, այլ ծառայությունների տրամադրման տեսքով։ Առհասարակ, Վարդենիս համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում սոցիալապես անապահով  բազմաթիվ ընտանիքներ զգացել են «Կամրջակ»-ի բարերար ձեռքերի ազդեցությունը, ինչի շնորհիվ ոմանց վերադարձվել է խաթարված առողջությունը, ոմանց՝ աղքատությունը հաղթահարելու,  աշխատելու և արարելու հնարավորությունը։ Այնպես որ, Վարդենիսի համայնքապետարանի հետ մեկտեղ «Կամրջակ»-ին իր անսահման երախտագիտությունն է հայտնում նաև համայնքի բնակչությունը, անմիջական շահառուները»,-նշեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am