Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին

«Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզի «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը կհանվի պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի ցանկից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

«Ընկերությունը գտնվում է Լոռու մարզում, այն երկար տարիներ թռիչքներ չի իրականացրել, գործունեություն չի ծավալում։ Ընկերության գույքը կազմում է 61,7 հեկտար հողատարածք, օդանավակայանի շենքերի մեծ մասն ամբողջությամբ քանդված են։

Նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել Կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի համապատասխան որոշումը, որով ընկերության գույքը առանձնացվել է և ամրացվել է պաշտպանության նախարարությանը՝ այնտեղ պաշտպանության ոլորտում որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով։ Փաստացի գործ ունենք ակտիվներ և գույք չունեցող կազմակերպության հետ, որը և առաջարկում ենք հանել մասնավորեցման ծրագրից։ Ամենայն հավանականությամբ, հետագայում կկայացնենք լուծարման որոշում»,- նշեց Ավետիսյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am