Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՄԱԿ-ում հայտնել են, որ Գազայի հատվածում ավելի քան 13 000 երեխա է զոհվել

ՄԱԿ-ում հայտնել են, որ Գազայի հատվածում ավելի քան 13 000 երեխա է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում ավելի քան 13 հազար երեխա է զոհվել հոկտեմբերի 7-ից պաղեստինյան անկլավում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը։

«Մինչ այժմ զոհվել է ավելի քան 13 հազար երեխա, որն ահռելի մեծ, սարսափեցնող թիվ է», - հայտարարել է Ռասելը:

Նա նշել է, որ ևս հազարավոր երեխաներ վիրավորվել են կամ գտնվում են ավերված շենքերի փլատակներում, հազարավոր երեխաներ որբացել են։

Ռասելը հավելել է, որ աշխարհում գրեթե ոչ մի հակամարտությունում երեխաների շրջանում զոհերի այսքան մեծ թիվ չի գրանցվել։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 31 600-ը, ավելի քան 73 600 մարդ վիրավորվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am