Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանի և Ղազախստանի համար առանցքային է լոգիստիկ նոր հնարավորությունների ստեղծումը․ Միրզոյան

Հայաստանի և Ղազախստանի համար առանցքային է լոգիստիկ նոր 
հնարավորությունների ստեղծումը․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Ղազախստանը քննարկել են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների նոր հնարավորությունների ստեղծման հարցեր։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ՝ ամերիկյան մայրցամաքից մինչև հեռավոր Արևելք, և այս համատեքստում Ղազախստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են։

«Ղազախստանի հետ հարաբերությունները իրենց շատ կարևոր դերն ունեն մեր այս ընկալման մեջ, և շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նույն փոխադարձ հետաքրքրությունը ղազախստանյան կողմից։ Մենք կոնկրետ պայմանավորվածությունների հանգեցինք այսօր երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Խոսելով տնտեսական հարաբերություններից՝ չենք կարող չանդրադառնալ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին, և հետաքրքրական է, որ երկու երկրների համար էլ այս համատեքստում նոր հնարավորությունների բացահայտումը առանցքային է և կարևոր»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ գործընկերոջը ներկայացրել է տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման Հայաստանի տեսլականը։

«Մենք այսօր խոսեցինք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ լոգիստիկ հնարավորություններ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա, հիմնված փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»,- եզրափակեց Միրզոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am